2024 – Armenian Stamps Stamps of Artsakh Հայկական նամականիշեր

DateName of the stampMichel Catalogue №ValueScott Catalogue №ValueStamp and First Day Cover (FDC) PicturesInformation
18.03.202418th Definitive Issue. Armenian Coats of Arms
18-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ
1376-1384$18-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ

2024 թվականի մարտի 18-ին շրջանառության մեջ են դրվում «18-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ» թեմային նվիրված ինը նամականիշ: Նամականիշերի վրա պատկերված է Կիլիկիայի Հայոց թագավորության թագավորական զինանշանը (XIII-XIV դդ.)՝ հայկական նախշի խորապատկերին:

Նամականիշերի վրա նաև պատկերված են «ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆ» և «ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 18 մարտի 2024թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյանի
Հերալդիկ տարրերի գծով խորհրդատու՝ Սամվել Գրիգորյան (Մոնպելյեյի Պոլ Վալերի համալսարանի պատմության դոկտոր, Ավստրիայի գիտությունների ակադեմիայի միջնադարյան հետազոտությունների ինստիտուտ)
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 20,0 x 24,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 20 հ.
Տպաքանակը` 10 - 50 000 հ.
20 - 50 000 հ.
50 - 50 000 հ.
100 - 50 000 հ.
320 - 100 000 հ.
380 - 500 000 հ.
400 - 100 000 հ.
1000 - 50 000 հ.
1600 - 50 000 հ.
18.03.202418th Definitive Issue. Armenian Coats of Arms
18-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ
1376-1384 Klb.$















18-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ

08.05.2024125th Anniversary of Aksel Bakunts
Մեծանուն հայեր. Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակ
1385$Մեծանուն հայեր. Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակ

2024 թվականի մայիսի 8-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակ» թեմային:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա ներկայացված է հայ նկարիչ Փանոս Թերլեմեզյանի կտավը, որը պատկերում է հայ մեծանուն գրող, գրականագետ, թարգմանիչ Ակսել Բակունցը (1899-1937թթ.):

Նամականիշի վրա նաև ներկայացված են Ակսել Բակունցի ստորագրությունը և «ՀԱՅ ԳՐՈՂ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 08 մայիսի 2024թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 8 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ.
08.05.2024125th Anniversary of Aksel Bakunts
Մեծանուն հայեր. Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակ
1385 Klb.$Մեծանուն հայեր. Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակ
10.05.2024Armenian Films
Հայկական ֆիլմեր
1386 (Block128)$

Հայկական ֆիլմեր

2024 թվականի մայիսի 10-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային:

800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է դրվագ «Խոշոր շահում» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան), որը նկարահանվել է 1980 թվականին: Նամականիշի վրա նաև պատկերված է «ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Գեղաթերթիկի վրա պատկերված են ֆիլմից հատվածներ՝ ներկայացված կինոժապավենի տեսքով: Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 10 մայիսի 2024թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 50,0 x 55,0 մմ
Տպաքանակը՝ 10 000 հ.
14.05.2024Armenian Cartoons
Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր
1387$Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր

2024 թվականի մայիսի 14-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է դրվագ «Հեքիաթ հայելու մասին» հայկական մուլտֆիլմից (ռեժիսոր՝ Արման Մանարյան), որը նկարահանվել է 1982 թվականին.

Նամականիշի ներքևի հատվածում տեղադրված է «ՀԵՔԻԱԹ ՀԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 14 մայիսի 2024թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ.
14.05.2024Armenian Cartoons
Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր
1387 Klb.$Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր
16.05.2024Mount Aragats in the Armenian Painting
Արագած լեռը հայ գեղանկարչության մեջ
1388-1392 (Block129)$Արագած լեռը հայ գեղանկարչության մեջ

2024 թվականի մայիսի 16-ին շրջանառության մեջ է դրվում հինգ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Արագած լեռը հայ գեղանկարչության մեջ» թեմային:

Գեղաթերթիկի 200, 320, 380, 400 և 500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերի վրա ներկայացված են հայ մեծանուն նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանի, Գաբրիել Գյուրջյանի և Հովհաննես Զարդարյանի կտավները, որոնք պատկերում են Արագած լեռը:

Գեղաթերթիկի վրա պատկերված է Արագած լեռը, ինչպես նաև՝ «ԱՐԱԳԱԾ ԼԵՌԸ ՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 16 մայիսի 2024թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 160,0 x 90,0 մմ
Տպաքանակը՝ 10 000 հ.
30.05.2024100th Anniversary of Charles Aznavour
Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ
1393 (Block130)$

Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ

2024 թվականի մայիսի 30-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» թեմային:

500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է լեգենդար ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, հասարակական գործիչ և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը (1924-2018թթ.): Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում:

Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված լոգոտիպը:

Թողարկման օրը` 30 մայիսի 2024թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 60,0 x 40,0 մմ
Տպաքանակը՝ 80 000 հ.
12.06.2024Europa 2024. Underwater Fauna & Flora
Միջազգային. Եվրոպա 2024. Ստորջրյա ֆաունա և ֆլորա
1394 (Block131)$Միջազգային. Եվրոպա 2024. Ստորջրյա ֆաունա և ֆլորա

2024 թվականի հունիսի 12-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Միջազգային. Եվրոպա 2024. Ստորջրյա ֆաունա և ֆլորա» թեմային:

500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ձկան մեծ աչք, որտեղ արտացոլված է Հայաստանի ստորջրյա կենդանական և բուսական աշխարհը։ Մասնավորապես, փոստային նամականիշի վրա արտացոլված են խեցգետնի, օձի, ստորջրյա բույսերի, ինչպես նաև ձկների տարբեր տեսակների պատկերներ (օր.՝ իշխան, Սևանի կողակ, Սևանի բեղլու), որոնք բնորոշ են քաղցրահամ Սևանա լճի և Հայաստանի գետերի ստորջրյա աշխարհին:

Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում: «EUROPA» նամականիշերը միտված են զարգացնելու Եվրոպայի փոստային օպերատորների միջև համագործակցությունը:

Թողարկման օրը` 12 հունիսի 2024թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի տրամագիծը` 38,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 77,0 x 70,0 մմ
Տպաքանակը՝ 15 000 հ.
18.06.2024100th Anniversary of Valentin Podpomogov
Մեծանուն հայեր. Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակ
1395-1396Zd$

Մեծանուն հայեր. Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակ

2024 թվականի հունիսի 18-ին շրջանառության մեջ են դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակ» թեմային:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովը (1924-1998թթ.)՝ իր «Վերջին մղոնը» կտավի խորապատկերին, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է իր «Իմ մեղքը» կտավը (1983թ.):

Նամականիշերի վրա նաև առկա է «ՎԱԼԵՆՏԻՆ ՊՈԴՊՈՄՈԳՈՎ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 18 հունիսի 2024թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 60,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 8 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. x 2
18.06.2024100th Anniversary of Valentin Podpomogov
Մեծանուն հայեր. Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակ
1395-1396 Klb.$Մեծանուն հայեր. Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակ

20.06.2024100th Anniversary of Sergei Parajanov
Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ
1397-1398$

Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ

2024 թվականի հունիսի 20-ին շրջանառության մեջ են դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմային:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը (1924-1990թթ.), իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է իր «Վարիացիա Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի թեմաներով» կոլաժը (1989թ.): Նամականիշերի վրա նաև առկա են «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ» և «ՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Նամականիշերի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում:

Թողարկման օրը` 20 հունիսի 2024թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 15 000 հ. x 2
20.06.2024100th Anniversary of Sergei Parajanov
Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ
1397-1398 Klb.$

Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ
20.06.2024100th Anniversary of Sergei Parajanov
Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ
1397-1398Zd Klb.$Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ
21.06.2024125th Anniversary of Ervand Kochar
Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ
1399 (Block131)$Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ

2024 թվականի հունիսի 21-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմային:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը (1899-1979թթ.)՝ իր քանդակներից մեկի խորապատկերին:

Գեղաթերթիկի վրա պատկերված են Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» (1959թ.), «Սասունցի Դավիթ» (1959թ.) և «Գլխաքանդակ» (1933թ.) քանդակները, ինչպես նաև՝ «ՀԱՅ ՆԿԱՐԻՉ, ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են Երվանդ Քոչարի «Պատերազմի արհավիրքը» (1962թ.), «Ինքնադիմանկար» (1936թ.) նկարները, ինչպես նաև՝ «125 ԱՄՅԱԿ» գրառումը հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 21 հունիսի 2024թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 60,0 x 80,0 մմ
Տպաքանակը՝ 10 000 հ.