2019 – Armenian Stamps Stamps of Artsakh Հայկական նամականիշեր

DateName of the stampMichel Catalogue №ValueScott Catalogue №ValueStamp and First Day Cover (FDC) PicturesInformation
22.01.2019100th anniversary of Silva Kaputikyan
Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը
1104€1.11177$1.10

Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը

2019 թվականի հունվարի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:
Նամականիշի վրա պատկերված է հայ հայտնի գրող, բանաստեղծուհի և հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը` իր հերթական ստեղծագործության վրա աշխատելիս:

Թողարկման օրը` 22 հունվարի 2019թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 հ.

Paper: chalky
Printing process: offset
Perforation: comb 13 1/4 : 13
120 D. multicoloured. Armenian writer Silva Kaputikyan.
22.01.2019100th anniversary of Silva Kaputikyan
Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը
1104 Klb.€11Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը

Size of the Miniature Sheet: 170 x 100 mm.
Miniature Sheet Composition: 10 (5 x 2) stamps
Printing run: 3.000
06.02.201913th definitive issue. Kingdom of Ararat
13-րդ նույնատիպ թողարկում. Արարատյան թագավորություն
1105-1108€6.71178-1181$6.2513-րդ նույնատիպ թողարկում. Արարատյան թագավորություն

2019 թվականի փետրվարի 06-ին շրջանառության մեջ են դրվում «13-րդ նույնատիպ թողարկում. Արարատյան թագավորություն» թեմային նվիրված 4 նամականիշ: Նամականիշերի վրա պատկերված են Արարատյան թագավորության ժամանակաշրջանի կնիքները, որոնք թվագրվում են մ.թ.ա. 8-րդ դար:
70 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է խալցեդոնից կնիքը, որի բարձրությունը 3 սանտիմետր է: Այն գտնվել է Նորատուս գյուղում (Գեղարքունիքի մարզ): Կնիքը բաց շագանակագույն է, ունի կլոր, կշռաքարի տեսք: Գլանաձև մակերեսին պատկերված է կենաց ծառ, իսկ նրա մոտ՝ բարձրացրած ձեռքերով թևավոր էակ: Կնիքի ստորին մասում պատկերված է արևի թևավոր սկավառակ:
120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է գիշերաքարից կնիքը, որի բարձրությունը 3 սանտիմետր է: Այն գտնվել է Էրեբունի ամրոցի տարածքում (ք. Երևան): Քառակող է, սև, վերին մասում կիսաշրջանաձև: Պատկերները` նիստերի և ստորին հարթության վրա են: Լայն նիստերի վրա պատկերված են կենաց ծառ և արևի թևավոր սկավառակ, նեղ նիստերին` ձուկ և կենաց ծառ: Ստորին հարթության վրա պատկերված է՝ պոչը մեջքին բարձրացրած, մազածածկ պարանոցով առասպելական կենդանի:
230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է գիշերաքարից կնիքը, որի բարձրությունը 2 սանտիմետր է: Այն գտնվել է Նորատուս գյուղում (Գեղարքունիքի մարզ): Կնիքը սև է, ունի կլոր, կշռաքարի տեսք: Կնիքի երկարատև օգտագործման հետևանքով պատկերները վատ են պահպանվել: Գլանաձև մակերեսին պատկերված է զոհաբերության տեսարան: Գահավորակին նստած է բարձրաստիճան քուրմը կամ իշխանավորը աջ ձեռքը բարձրացրած, թիկունքի կողմում պատկերված է կենաց ծառ, դիմացը զոհասեղանի վրա դրված է լուսնաձև կտրտված հաց, կողքին` նմանատիպ սեղանին, կենաց ծառ: Այս սեղանի մոտ ձեռքը բարձրացրած ծնկաչոք մի այլ անձնավորություն է պատկերված: Կնիքի ստորին նիստի վրա փորագրված է ձի, մեջքին կենաց ծառ:
330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է օճառաքարից կնիքը, որի բարձրությունը 3 սանտիմետր է: Այն գտնվել է Նորատուս գյուղում (Գեղարքունիքի մարզ): Կնիքը կաթնավուն է, ուղղանկյունաձև, քառանիստ: Զուգահեռ նիստերի պատկերները նույնն են` պատկերված են նստած, պոչը մեջքին բարձրացրած առյուծի և հասկանման կենաց ծառեր, ստորին նիստին` ձկան 4 պատկեր:

Թողարկման օրը` 06 փետրվարի 2019թ.
Դիզայնը` Վահագն Մկրտչյան
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Չափսերը` 20,0 x 24,0 մմ
Տպաքանակը` 70 - 2 000 000 հ.
120 - 300 000 հ.
230 - 600 000 հ.
330 - 500 000 հ.

Paper: chalky
Printing process: offset
Perforation: comb 13 : 13 1/4
70 D. multicoloured. Jet seal.
120 D. multicoloured. Jet seal.
230 D. multicoloured. Chalcedony seal.
330 D. multicoloured. Soapstone seal.
06.02.201913th definitive issue. Kingdom of Ararat
13-րդ նույնատիպ թողարկում. Արարատյան թագավորություն
1105-1108 Klb.





13-րդ նույնատիպ թողարկում. Արարատյան թագավորություն

Sheet composition: 20 (4 x 5) stamps
18.02.2019150th anniversary of Hovhannes Toumanian
Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը
1109 (Block97)€101182$9.25

Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը

2019 թվականի փետրվարի 18-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը` իր ստեղծագործությունների և ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:

Թողարկման օրը` 18 փետրվարի 2019թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Նամականիշի չափսերը` 40,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 60,0 x 60,0 մմ
Տպաքանակը՝ 20 000 հ.

Paper: chalky
Printing process: offset
Perforation: frame 13
1100 D. multicoloured. The famous Armenian writer, poet, national and public figure Hovhannes Toumanian.
26.03.2019Armenia-Portugal joint issue. 150th anniversary of Calouste Gulbenkian
Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը
1110-1111 Zd€21182-1183$4.75

Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը

2019 թվականի մարտի 26-ին շրջանառության մեջ են դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային:
Նամականիշերի վրա պատկերված է հայ մեծանուն գործարար, բարերար և մարդասեր Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955թթ.)` իր կողմից ձեռք բերված արվեստի գործերի հավաքածուի նմուշների խորապատկերին, որոնք գտնվում են Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյանի թանգարանում:
230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա ներկայացված է Ռենե Լալիքի հեղինակած և 1900 թ.-ին Գալուստ Գյուլբենկյանի կողմից ձեռք բերված սիրամարգի տեսքով կրծքազարդ՝ պատրաստված ոսկուց, էմալից, օպալից և ադամանդներից: 330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա ներկայացված է Կուտինայի հախճապակյա թաս (XVIII դ.)՝ ձեռք բերված Գալուստ Գյուլբենկյանի կողմից 1922 թ.-ին:

Թողարկման օրը` 26 մարտի 2019թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան (Հայաստան), Atelier B2 ընկերություն (Պորտուգալիա)
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 40 000 հ. x 2

Paper: chalky
Printing process: offset
Perforation: comb 13 : 13 1/4
230 D. multicoloured. Prominent Armenian businessman, benefactor and philanthropist Calouste Gulbenkian (1869-1955) against the background of a peacock-shaped jewelry in gold, enamel, opal and diamonds designed by Renй Lalique and, afterwards, acquired by C Calouste Gulbenkian in 1900.
330 D. multicoloured. Calouste Gulbenkian against the background of a faience bowl originated in Kutahya (XVIII c.) and acquired by Calouste Gulbenkian in 1922.
26.03.2019Armenia-Portugal joint issue. 150th anniversary of Calouste Gulbenkian
Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը
1110-1111Zd Klb.€25Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը

Miniature Sheet Composition: 5 (1 x 5) se-tenant pairs
Size of the Miniature Sheet: 99 x 169 mm.
Printing run: 8.000
27.03.2019Flora and Fauna of the Ancient Worl
Հին աշխարհի ֆլորա և ֆաունա
1112€2.11184$1.90

Հին աշխարհի ֆլորա և ֆաունա

2019 թվականի մարտի 27-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային:
Նամականիշի վրա պատկերված է նախապատմական Տրոգոնթերյան փիղ: Նամականիշի ձախ հատվածում ներկայացված է Տրոգոնթերյան փղի վերականգնված կմախքը, որը գտնվում է Երկրաբանական թանգարանում և հայտնաբերվել է 1927 թվականին Շիրակի մարզում: Կմախքի երկարությունը կազմում է 4,5 մետր, իսկ բարձրությունը` 3,5 մետր։ Տրոգոնթերյան փիղը ապրել է մոտավորապես 1.000.000 տարի առաջ։

Թողարկման օրը` 27 մարտի 2019թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 24,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 հ.

Paper: chalky
Printing process: offset
Perforation: comb 13 : 13 1/4
230 D. multicoloured. The prehistoric Mammuthus Trogontherii. The left part of the postage stamp depicts the restored skeleton of Mammuthus Trogontherii, kept in the Geological Museum and discovered in Shirak region in 1927.
27.03.2019Flora and Fauna of the Ancient Worl
Հին աշխարհի ֆլորա և ֆաունա
1112 Klb.€21Հին աշխարհի ֆլորա և ֆաունա

Size of the Miniature Sheet: 100 x 140 mm.
Miniature Sheet Composition: 10 (2 x 5) stamps
Printing run: 3.000
06.05.2019Firefighters
Հրշեջներ
1113€31185$2.75

Հրշեջներ

2019 թվականի մայիսի 6-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հրշեջներ» թեմային:
Նամականիշի վրա պատկերված են հրշեջներ՝ կրակի դեմ պայքար մղելու պահին, իսկ նամականիշի խորապատկերին ներկայացված է հրշեջ մեքենա: Նամականիշը ձևավորված է գեղարվեստական ոճով՝ կապույտ և դեղին հակադիր գույների համադրությամբ՝ խորհրդանշելով ջրի և կրակի պայքարը:

Թողարկման օրը` 06 մայիսի 2019թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Չափսերը` 40,0 x 24,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 հ.

Paper: chalky
Printing process: offset
Perforation: comb 13 : 13 1/4
330 D. multicoloured. Fire truck on the background of the firefighters.
06.05.2019Firefighters
Հրշեջներ
1113 Klb.€30Հրշեջներ

Size of the Miniature Sheet: 100 x 140 mm.
Miniature Sheet Composition: 10 (2 x 5) stamps
Printing run: 3.000
16.05.2019Ani, Yerevan
Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ. Անի, Երևան
1114-1115€31186-1187$2.75Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ. Անի, Երևան

2019 թվականի մայիսի 16-ին շրջանառության մեջ են դրվում «Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ» թեմային նվիրված 2 նամականիշ:
Սա Հայաստանի պատմական մայրաքաղաքներին նվիրված շարքի վերջին երկու մայրաքաղաքը ներկայացնող թողարկումն է, որը եզրափակում է 2009 թվականին սկիզբ առած շարքը:
160 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Անի քաղաքը (մ.թ. X դար): Նամականիշի վրա պատկերված է Անիի Մայր տաճարը, որը կառուցվել է 989-1001 թթ.-ին Տրդատ ճարտարապետի կողմից: Նամականիշի աջ հատվածում պատկերված են հին կաթսան և Անի քաղաքի քարտեզը:
170 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Երևան քաղաքը (մ.թ. XX դար): Նամականիշի վրա տեղադրված է Երևան քաղաքի համայնապատկերը, իսկ նամականիշի ձախ հատվածում պատկերված են Երևանի քարտեզը, ինչպես նաև՝ 20-րդ դարի սկզբին օգտագործվող կաթսա:

Թողարկման օրը` 16 մայիսի 2019թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 24,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 x 2

Paper: chalky
Printing process: offset
Perforation: comb 13 : 13 1/4
160 D. multicoloured. Ani city (X century A.D.) and pictures the Cathedral of Ani, which was built by the architect Trdat in 989-1001. The right part of the postage stamp depicts an old bowl and the map of Ani city.
170 D. multicoloured. Yerevan city (XX century A.D.) and pictures the panoramic view of Yerevan. The left part of the postage stamp depicts the map of Yerevan city as well as a bowl used at the beginning of the 20th century.
16.05.2019Ani, Yerevan
Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ. Անի, Երևան
1114-1115 Klb.€30

Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ. Անի, Երևան

Size of the Miniature Sheet: 115 x 153 mm.
Miniature Sheet Composition: 10 (2 x 5) stamps
Printing run: 3.000
21.05.2019Europa 2019. National birds
Միջազգային. Եվրոպա 2019. Ազգային թռչուններ
1116€3.21188$3.00

Միջազգային. Եվրոպա 2019. Ազգային թռչուններ

2019 թվականի մայիսի 21-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Միջազգային. Եվրոպա 2019. Ազգային թռչուններ» թեմային:
Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» ամենամյա միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: «EUROPA» նամականիշերը միտված են Եվրոպայի փոստային օպերատորների սերտ համագործակցությանը՝ հաշվի առնելով ֆիլատելիայի խթանումը և ընդգծելով եվրոպական երկրների ընդհանուր արմատները, մշակույթը, պատմությունը և նպատակները:
Նամականիշը ամբողջությամբ նկարազարդված է՝ ոգեշնչված հայկական մանրանկարչությամբ: Նամականիշը պատկերում է ճյուղի վրա նստած գյուղական ծիծեռնակ՝ Հայաստանի բուսական աշխարհին բնորոշ միջավայրում:

Թողարկման օրը` 21 մայիսի 2019թ.
Նկարը և դիզայնը՝ Աշխեն (Միլա) Խանձրածյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 24,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 30 000 հ.

Paper: chalky
Printing process: offset
Perforation: comb 13 1/4 : 13
350 D. multicoloured. The barn swallow (Hirundo rustica) sitting on a branch in an environment typical for the flora of Armenia.
21.05.2019Europa 2019. National birds
Միջազգային. Եվրոպա 2019. Ազգային թռչուններ
1116 Klb.€32Միջազգային. Եվրոպա 2019. Ազգային թռչուններ

Size of the Miniature Sheet: 140 x 100 mm.
Miniature Sheet Composition: 10 (5 x 2) stamps
Printing run: 3.000
23.05.2019150th anniversary of Mahatma Gandhi
Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը
1117€5.91189$5.50

Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը

2019 թվականի մայիսի 23-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային:
Նամականիշի վրա պատկերված է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդին (1869-1948թթ.): Նամականիշը ամբողջությամբ ձևավորված է գեղարվեստական ոճով, իսկ Մահաթմա Գանդիի կերպարը ներկայացված է եթերային գույներով՝ խորհրդանշելով իր «ո՛չ բռնությանը» փիլիսոփայական մոտեցումը և խաղաղասիրության գաղափարները:
Գանդիի շնորհիվ Հնդկաստանը կարողացավ անկախություն ձեռք բերել Մեծ Բրիտանիայից: «Մահաթմա» թարգմանաբար նշանակում է «Մեծ հոգի»: Գանդին ճանաչվել և հարգվել է Հնդկաստանում իբրև Հնդկաստանի հայր։ Մոհանդաս Կարամչանդ «Մահաթմա» Գանդիի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանում նշվում է իբրև «Գանդի Ջայանտի» ազգային տոն, իսկ աշխարհում՝ «Ո՛չ բռնությանը» միջազգային օր։

Թողարկման օրը` 23 մայիսի 2019թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Չափսերը` 24,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 40 000 հ.

Paper: chalky
Printing process: offset
Perforation: comb 13 1/4 : 13
650 D. multicoloured. The famous political and spiritual leader of India, philosopher Mahatma Gandhi (1869-1948).
23.05.2019150th anniversary of Mahatma Gandhi
Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը
1117 Klb.€59Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը

Size of the Miniature Sheet: 140 x 100 mm.
Miniature Sheet Composition: 10 (5 x 2) stamps
Printing run: 4.000
04.06.2019Henrikh Mkhitaryan
Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան
1118€3.61190$4.00

Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան

2019 թվականի հունիսի 04-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային:
Նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով: Հ. Մխիթարյանի դիմանկարը կատարված է համակարգչային գրաֆիկայի եղանակով:
Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին Երևանում՝ Մարինա Թաշչյանի և 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվող Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Ներկայումս Մխիթարյանը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր լիգայի «Արսենալ» ակումբում որպես կիսապաշտպան։ 2012 թ.-ին Մխիթարյանը արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը: 2017 թ.-ին Մխիթարյանը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Հ. Մխիթարյանը ութ անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։ Նա Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 82 խաղում 27 խփած գնդակով։

Թողարկման օրը` 04 հունիսի 2019թ.
Նկարը և դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Չափսերը` 30,0 x 50,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 8 հ.
Տպաքանակը՝ 40 000 հ.

Paper: chalky
Printing process: offset
Perforation: comb 13 1/4 : 12 3/4
450 D. multicoloured. The famous Armenian footballer, the captain of the Armenian National Football Team Henrikh Mkhitaryan.
04.06.2019Henrikh Mkhitaryan
Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան
1118 Klb.€29Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան

2019 թվականի հունիսի 04-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային:
Նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով: Հ. Մխիթարյանի դիմանկարը կատարված է համակարգչային գրաֆիկայի եղանակով:
Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին Երևանում՝ Մարինա Թաշչյանի և 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվող Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Ներկայումս Մխիթարյանը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր լիգայի «Արսենալ» ակումբում որպես կիսապաշտպան։ 2012 թ.-ին Մխիթարյանը արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը: 2017 թ.-ին Մխիթարյանը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Հ. Մխիթարյանը ութ անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։ Նա Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 82 խաղում 27 խփած գնդակով։

Թողարկման օրը` 04 հունիսի 2019թ.
Նկարը և դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Չափսերը` 30,0 x 50,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 8 հ.
Տպաքանակը՝ 40 000 հ.

Size of the Miniature Sheet: 140 x 220 mm.
Miniature Sheet Composition: 8 (4 x 2) stamps
Printing run: 5.000
27.06.2019Yerevan State University
Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը
1119€2.11191$1.90

Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը

2019 թվականի հունիսի 27-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը» թեմային:
Նամականիշի վրա պատկերված են Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքը և նրա առջևում գտնվող «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» արձանախումբը: Նամականիշն ամբողջությամբ պատրաստված է գրաֆիկական եղանակով: Նամականիշի ստորին աջ անկյունում տեղադրված է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տարբերանշանը:
Երևանի համալսարանը հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության նախարարների խորհրդի 1919 թ.-ի մայիսի 16-ի որոշմամբ: Համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1920 թ.-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1920 թվականին այն տեղափոխվել է Երևան: Մինչ այժմ Երևանի պետական համալսարանն ունեցել է շուրջ 130 հազար շրջանավարտ, ներկայումս նրա 19 ֆակուլտետում, 4 ինստիտուտում և Իջևանի մասնաճյուղում ուսանում է ավելի քան 16.200 սովորող:

Թողարկման օրը` 27 հունիսի 2019 թ.
Նկարըևդիզայնը՝ Լևոն Լաճիկյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 30 000 հ.

Perforation: comb 13 : 13 1/4
220 D. multicoloured. The central building of Yerevan State University as well as the monument of "Sahak Partev and Mesrop Mashtots".
27.06.2019Yerevan State University
Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը
1119 Klb.€21Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը

Size of the Miniature Sheet: 100 x 169 mm.
Miniature Sheet Composition: 10 (2 x 5) stamps
Printing run: 3.000
09.08.2019Eurasian Economic Union
Եվրասիական Տնտեսական Միություն
1120€2.71192

Եվրասիական Տնտեսական Միություն

2019 թվականին օգոստոսի 9-ին Չոլպոն-Աթա քաղաքում (Ղրղզական Հանրապետություն) Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարները միաժամանակ մարել և շրջանառության մեջ են դրել ԵԱՏՄ-ի յուրաքանչյուր անդամ-պետության կողմից թողարկված մեկական նամականիշ՝ նվիրված «Եվրասիական Տնտեսական Միություն» թեմային:
Նամականիշի վրա պատկերված են իրար միացված փազլների տեսքով Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների դրոշները՝ խորհրդանշելով անդամ-պետությունների սերտ համագործակցությունը և միավորվածությունը:

Թողարկման օրը` 09 օգոստոսի 2019 թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 6 հ.
Տպաքանակը՝ 30 000 հ.

Perforation: comb 13 1/2
330 D. multicoloured. The flags of the member-states of the Eurasian Economic Union.
09.08.2019Eurasian Economic Union
Եվրասիական Տնտեսական Միություն
1120 Klb.€16.5Եվրասիական Տնտեսական Միություն

Size of the Miniature Sheet: 100 x 140 mm.
Miniature Sheet Composition: 6 (2 x 3) stamps
Printing run: 5.000
20.08.2019Seventh Pan-Armenian Games
Համահայկական յոթերորդ խաղեր
1121 (Block97)€71193

Սպորտ. Համահայկական յոթերորդ խաղեր

2019 թվականի օգոստոսի 20-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Համահայկական յոթերորդ խաղեր» թեմային:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է վազող մարզիկ և հայկական եռագույնը: Նամականիշի վերևի ձախ անկյունում պատկերված է Համահայկական յոթերորդ խաղերի լոգոտիպը:
Գեղաթերթիկի վրա ներկայացված են վազող մարզիկներ, այն քաղաքների անունները, որտեղ անցկացվել են Համահայկական յոթերորդ խաղերը և «7րդ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ» գրագրությունը՝ հայերեն և անգլերեն լեզվով:

Թողարկման օրը` 20 օգոստոսի 2019թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 30,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 70,0 մմ
Տպաքանակը՝ 15 000 հ.

Perforation: frame 13 1/2
870 D. multicoloured. Runner.
18.09.2019The Pontifical Residence
Կրոն. Հայոց Վեհարան
1122€1.91194

Կրոն. Հայոց Վեհարան

2019 թվականի սեպտեմբերի 18-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային:
Նամականիշի վրա պատկերված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վեհարանը: Փոստային նամականիշի խորապատկերին ներկայացված է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, իսկ նամականիշի աջ և ձախ հատվածներում տեղադրված են Հայրապետական նշանակները:
Վեհարանն (1910-1914թթ.) Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրն է: Այդտեղ են գտնվում գահասրահն ու խորհրդարանը, կաթողիկոսական աշխատասենյակն ու ընդունարանը, Մայր Աթոռի ձեռագրատունն ու ոսկեդարան-թանգարանը, կաթողիկոսական գրադարանն ու Հայոց Հայրապետի կացարանը: Վեհարանի նոր երկհարկանի շենքը կառուցվել է 1914 թվականին ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի նվիրատվությամբ՝ ճարտարապետ Պողոս Զոհրաբյանի նախագծով:

Թողարկման օրը` 18 սեպտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Գևորգ Պողոսյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 60 000 հ.

Perforation: comb 13 : 13 1/4
220 D. multicoloured. The Pontifical Residence of the Catholicos of All Armenians. The right and left parts of the postage stamp depict the Pontifical symbols.
18.09.2019The Pontifical Residence
Կրոն. Հայոց Վեհարան
1122 Klb.€19Կրոն. Հայոց Վեհարան

Size of the Miniature Sheet: 100 x 169 mm.
Miniature Sheet Composition: 10 (2 x 5) stamps
Printing run: 6.000
27.09.2019Aram Khachaturian
Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան
1123€3.21195Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան

2019 թվականի սեպտեմբերի 27-ին շրջանառության մեջ է դրվում «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմային նվիրված 1 նամականիշ:
Գեղավերստական ոճով կատարված նամականիշի վրա պատկերված է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Արամ Խաչատրյանը (1903-1978 թթ.):
Արամ Խաչատրյանը տաղանդավոր կոմպոզիտոր է, որի ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գանձարանի նմուշներից են: Նրա անունը հայտնի է ողջ աշխարհում, նրա ստեղծագործությունները կատարվում են երկրագնդի բոլոր անկյուններում: ՅՈՒՆԵՍԿՈ-ն Խաչատրյանին դասում է 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին. մեր ժամանակների ամենահանրածանոթ ստեղծագործությունների ցուցակում առաջնային տեղերից մեկը զբաղեցնում է նրա «Սուսերով պարը» «Գայանե» բալետից:

Թողարկման օրը` 27 սեպտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Տաթևիկ Ավագյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 40 000 հ.

Perforation: comb 13 : 13 1/4
380 D. multicoloured. The world famous Armenia composer, conductor and teacher Aram Khachaturian (1903-1978).
27.09.2019Aram Khachaturian
Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան
1123 Klb.€32Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան

Size of the Miniature Sheet: 100 x 169 mm.
Miniature Sheet Composition: 10 (2 x 5) stamps
Printing run: 4.000
30.09.2019100th anniversary of Gevorg Emin
Մեծանուն հայեր. Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը
1124€11196

Մեծանուն հայեր. Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը

2019 թվականի սեպտեմբերի 30-ին շրջանառության մեջ է դրվում «Մեծանուն հայեր. Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը» թեմային նվիրված 1 նամականիշ:
Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, բանաստեղծ և թարգմանիչ Գևորգ Էմինի (1919-1998 թթ.) դիմանկարը` կատարված համակարգչային գրաֆիկայի եղանակով: Փոստային նամականիշի խորապատկերին ներկայացված է մի հատված Գևորգ Էմինի ձեռագրերից:

Թողարկման օրը` 30 սեպտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 30 000 հ.

Perforation: comb 13 1/4 : 13
120 D. multicoloured. The portrait of the prominent Armenian writer, poet and translator Gevorg Emin (1919-1998).
30.09.2019100th anniversary of Gevorg Emin
Մեծանուն հայեր. Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը
1124 Klb.€10Մեծանուն հայեր. Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը

Size of the Miniature Sheet: 169 x 100 mm.
Miniature Sheet Composition: 10 (5 x 2) stamps
Printing run: 3.000
30.09.2019RCC. The History Museum of Armenia
Կապի տարածաշրջանային համագործակցություն. Թանգարաններ. Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակը
1125€1.91197

Կապի տարածաշրջանային համագործակցություն. Թանգարաններ. Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակը

2019 թվականի սեպտեմբերի 30-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Կապի տարածաշրջանային համագործակցություն. Թանգարաններ. Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակը» թեմային:
Նամականիշի վրա պատկերված է Հայաստանի պատմության թանգարանի «Միջին և ուշ բրոնզե դար» սրահի մի հատվածը: Նամականիշի ստորին մասում ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված լոգոտիպը (Արեգակնային համակարգության մոդել, Ք.ա. XII-XI դդ.), Կապի տարածաշրջանային համագործակցության լոգոտիպը և ծիսական արծաթե գավաթ (Ք.ա. XXII-XXI դդ.)` հայտնաբերված Քարաշամբի պեղումներից:

Թողարկման օրը` 30 սեպտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 40 000 հ.

Perforation: comb 13 : 13 1/4
220 D. multicoloured. Section of the hall "The Middle and Late Bronze Age" of the History Museum of Armenia.
30.09.2019RCC. The History Museum of Armenia
Կապի տարածաշրջանային համագործակցություն. Թանգարաններ. Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակը
1125 Klb.€19Կապի տարածաշրջանային համագործակցություն. Թանգարաններ. Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակը

Size of the Miniature Sheet: 100 x 169 mm.
Miniature Sheet Composition: 10 (2 x 5) stamps
Printing run: 4.000
30.09.2019World Congress of Information Technology
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երևանում
1126 (Block98)€5.51198

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երևանում

2019 թվականի հոկտեմբերի 7-ին շրջանառության մեջ է դրվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երևանում» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի լոգոտիպը, իսկ գեղաթերթիկի վրա ներկայացված է Արարատ լեռը և մի հատված հայկական բնապատկերից: Գեղաթերթիկի վրա նաև տեղադրված է «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ՏՏ ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT 2019-ը, անցկացվում է «Ապակենտրոնացման ուժը» կարգախոսի ներքո։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը` WITSA-ն։

Թողարկման օրը` 07 հոկտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 70,0 x 70,0 մմ
Տպաքանակը՝ 12 000 հ.

Perforation: frame 13 1/2
650 (D). multicoloured. Logo of the World Congress and the Mount Ararat.
16.10.2019Laureates of “Aurora” prize. Kyaw Hla Aung
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Չո Լա Աուն
1127€4B6

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Չո Լա Աուն

2019 թվականի հոկտեմբերի 16-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Չո Լա Աուն» թեմային:
Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր, ականավոր իրավապաշտպան Չո Լա Աունը, ով անձնազոհ պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների վերականգնման համար:
Փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «Հայփոստ» ՓԲԸ-ն կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:

Թողարկման օրը` 16 հոկտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Ալլա Մինգալյովա
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 50,0 x 50,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 6 հ.
Տպաքանակը՝ 12 000 հ.

Perforation: comb 14
350 + 150 D. multicoloured. The esteemed lawyer Kyaw Hla Aung.
16.10.2019Laureates of “Aurora” prize. Kyaw Hla Aung
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Չո Լա Աուն
1127 Klb.€24«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Չո Լա Աուն


Size of a Souvenir Sheet: 150 x 170 mm.
Miniature Sheet Composition: 6 (2 x 3) stamps
Printing run: 1.000
11.11.2019100th anniversary of the first postage stamp of Armenia
Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ
1128€21199

Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ

2019 թվականի նոյեմբերի 11-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմային:
Նամականիշի վրա պատկերված է ցարական Ռուսաստանի 1 կոպ. անվանագնով նույնատիպ նամականիշը, որը 1919 թվականին Հայաստանի առաջին հանրապետության համար ծառայել է որպես առաջին նամականիշ: Նամականիշի վրա արված է “К. 60. К” հավելատիպը:
Նամականիշի վրա նաև պատկերված է այդ տարիներին փոստում օգտագործվող կնիք, ինչպես նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇ» և «100 ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկմանօրը` 11 նոյեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 40 000 հ.

Perforation: comb 13 : 13 1/2
230 D. multicoloured. A definitive stamp of the Russian Empire.
11.11.2019100th anniversary of the first postage stamp of Armenia
Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ
1128 Klb.€20Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ

Size of the Miniature Sheet: 100 x 170 mm.
Miniature Sheet Composition: 10 (2 x 5) stamps
Printing run: 4.000

12.11.2019Flora and Fauna
Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա
1129-1130€4.61200-1201

Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա

2019 թվականի նոյեմբերի 12-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային:
230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ճյուղի վրա նստած Երկնագույն ալկիոնը, որը 2019 թվականին Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից կազմակերպված հասարակական հարցման արդյունքում Երկնագույն ալկիոնը արժանացավ «Տարվա թռչուն» կոչմանը:
330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Կովկասյան ընձառյուծը, քանի որ 2019 թվականը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հռչակել է կովկասյան ընձառյուծի տարի։ Կենդանիները պատկերված են իրենց բնորոշ միջավայրում՝ կատարված գեղարվեստական ոճով:
Կովկասյան ընձառյուծը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամենավտանգված կենդանատեսակներից է: Ներկայումս կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:

Թողարկմանօրը` 12 նոյեմբերի 2019թ.
Նկարը և դիզայնը՝ Աշխեն (Միլա) Խանձրածյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 31,75 x 31,75 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 30 000 հ. x 2

Perforation: comb 12 1/2
230 D. multicoloured. Alcedo atthis.
330 D. multicoloured. Panthera pardus ciscaucasica.
12.11.2019Flora and Fauna
Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա
1129-1130 Klb.€46

Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա

Size of the Miniature Sheet: 179 x 84 mm.
Miniature Sheet Composition: 10 (5 x 2) stamps
Printing run: 3.000
27.11.201913th definitive issue. Kingdom of Ararat
13-րդ նույնատիպ թողարկում. Արարատյան թագավորություն
1131-1132€0.51202-120313-րդ նույնատիպ թողարկում. Արարատյան թագավորություն

2019 թվականի նոյեմբերի 27-ին շրջանառության մեջ են դրվում «13-րդ նույնատիպ թողարկում. Արարատյան թագավորություն» թեմային նվիրված 2 նամականիշ: Նամականիշերի վրա պատկերված են Արարատյան թագավորության ժամանակաշրջանի կնիքները, որոնք թվագրվում են մ.թ.ա. 8-րդ դար:
10 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է խալցեդոնից կնիքը, որի բարձրությունը 3 սանտիմետր է: Այն գտնվել է Նորատուս գյուղում (Գեղարքունիքի մարզ): Կնիքը բաց շագանակագույն է, ունի կլոր, կշռաքարի տեսք: Գլանաձև մակերեսին պատկերված է կենաց ծառ, իսկ նրա մոտ՝ բարձրացրած ձեռքերով թևավոր էակ: Կնիքի ստորին մասում պատկերված է արևի թևավոր սկավառակ:
50 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է գիշերաքարից կնիքը, որի բարձրությունը 2 սանտիմետր է: Այն գտնվել է Նորատուս գյուղում (Գեղարքունիքի մարզ): Կնիքը սև է, ունի կլոր, կշռաքարի տեսք: Կնիքի երկարատև օգտագործման հետևանքով պատկերները վատ են պահպանվել: Գլանաձև մակերեսին պատկերված է զոհաբերության տեսարան: Գահավորակին նստած է բարձրաստիճան քուրմը կամ իշխանավորը աջ ձեռքը բարձրացրած, թիկունքի կողմում պատկերված է կենաց ծառ, դիմացը զոհասեղանի վրա դրված է լուսնաձև կտրտված հաց, կողքին` նմանատիպ սեղանին, կենաց ծառ: Այս սեղանի մոտ ձեռքը բարձրացրած ծնկաչոք մի այլ անձնավորություն է պատկերված: Կնիքի ստորին նիստի վրա փորագրված է ձի, մեջքին կենաց ծառ:

Թողարկման օրը` 27 նոյեմբերի 2019թ.
Դիզայնը` Վահագն Մկրտչյան
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Չափսերը` 20,0 x 24,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 20 հ.
Տպաքանակը` 10 - 1 000 000 հ.
50 - 500 000 հ.

Perforation: comb 13 : 13 1/4
10 D. multicoloured. Chalcedony seal.
50 D. multicoloured. Jet seal.
27.11.201913th definitive issue. Kingdom of Ararat
13-րդ նույնատիպ թողարկում. Արարատյան թագավորություն
1131-1132 Klb.€9

13-րդ նույնատիպ թողարկում. Արարատյան թագավորություն

Sheet composition: 20 (5 x 4) stamps

01.12.2019150th anniversary of Komitas
Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը
1133 (Block99)€91204
Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը

2019 թվականի դեկտեմբերի 1-ին շրջանառության մեջ է դրվում «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ վարդապետ, երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ և ուսուցիչ Կոմիտասը (1869-1935թթ.)` Սողոմոն Սողոմոնյանը: Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:
Գեղաթերթիկի վրա պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը և Կոմիտասի ստորագրությունը:

Թողարկման օրը` 01 դեկտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Գևորգ Պողոսյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 30,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 70,0 մմ
Տպաքանակը՝ 20 000 հ.

Perforation: frame 13 1/4 : 13
1100 D. multicoloured. Komitas (1869-1935).
11.12.2019100th anniversary of Hrachya Hovhannissian
Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը
1134€11205

Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը

2019 թվականի դեկտեմբերի 11-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:
Նամականիշի վրա պատկերված է հայ հայտնի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանը (1919-1997թթ.)։ Նամականիշի խորապատկերին նաև ներկայացված են հատվածներ Հրաչյա Հովհաննիսյանի բանաստեղծություններից:

Թողարկման օրը` 11 դեկտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 60 000 հ.

Perforation: comb 13 1/4
120 D. multicoloured. Poet Hrachya Hovhannissian.
11.12.2019100th anniversary of Hrachya Hovhannissian
Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը
1134 Klb.€10Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը

Size of the Miniature Sheet: 170 x 80 mm.
Miniature Sheet Composition: 10 (5 x 2) stamps
Printing run: 6.000
24.12.2019Intercontinental Football Cup
Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ
1135 (Block100)€41208Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ

2019 թվականի դեկտեմբերի 24-ին շրջանառության մեջ է դրվում «Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ:
1 նամականիշով գեղաթերթիկը ունի 500 դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է «Պենյարոլ» ուրուգվայական ֆուտբոլային թիմը, իսկ գեղաթերթիկը ներկայացնում է Մոնտեվիդեոյի «Սենտենարիո» մարզադաշտը:
Միջկոնտինենտալ գավաթը ֆուտբոլային ամենամյա առաջնություն է, որն անց է կացվել 1960-ից մինչև 2004 թվականը Չեմպիոնների Լիգայի և Լիբերտադորեսի գավաթի հաղթողների միջև Եվրոպայի և Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիաների հովանու ներքո: 2005 թվականից սկսած Միջկոնտինենտալգավաթի փոխարեն անց է կացվում Աշխարհի ակումբային առաջնությունը։
«Պենյարոլ»-ը երեք անգամ հռչակվել է Միջկոնտինենտալգավաթի հաղթող (1961, 1966 և 1982թթ.):

Թողարկման օրը` 24 դեկտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 50,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 70,0 մմ
Տպաքանակը՝ 12 000 h.

Perforation: frame 13 3/4 : 14
500 D. multicoloured. The Uruguayan football team "Penarol" and the background of the souvenir sheet presents the stadium "Centenario" of Montevideo.
24.12.2019125th anniversary of Hovhannes Ter-Isahakyan (Isakov)
Մեծանուն հայեր. Հովհաննես Տեր-Իսահակյանի (Իսակով) ծննդյան 125-ամյակը
1136€11206Մեծանուն հայեր. Հովհաննես Տեր-Իսահակյանի (Իսակով) ծննդյան 125-ամյակը

2019 թվականի դեկտեմբերի 24-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Տեր-Իսահակյանի (Իսակով) ծննդյան 125-ամյակը» թեմային:
Նամականիշի վրա պատկերված է անվանի հայ զինհրամանատար, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Իսակովը (1894-1967թթ.): Նամականիշի ստորին հատվածում ներկայացված է Ծովակալ Իսակովի անվան հածանավը:

Թողարկման օրը` 24 դեկտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Աշխեն (Միլա) Խանձրածյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 60 000 հ.

Perforation: comb 13 1/4 : 13
120 D. multicoloured. The famous Armenian military commander, Soviet Union Navy Admiral, Hero of the Soviet Union Hovhannes Isakov (1894-1967).
24.12.2019125th anniversary of Hovhannes Ter-Isahakyan (Isakov)
Մեծանուն հայեր. Հովհաննես Տեր-Իսահակյանի (Իսակով) ծննդյան 125-ամյակը
1136 Klb.€10Մեծանուն հայեր. Հովհաննես Տեր-Իսահակյանի (Իսակով) ծննդյան 125-ամյակը

Size of the Miniature Sheet: 170 x 100 mm.
Miniature Sheet Composition: 10 (5 x 2) stamps
Printing run: 6.000
24.12.2019Armenian cartoons. “Daredevils from Sassoun” cartoon
Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր. «Սասնա Ծռեր» մուլտֆիլմ
1137€11207Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր. «Սասնա Ծռեր» մուլտֆիլմ

2019 թվականի դեկտեմբերի 24-ին շրջանառության մեջ է դրվում «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային նվիրված մեկ նամականիշ:
Նամականիշի վրա պատկերված է «Սասնա Ծռեր» հայկական մուլտֆիլմի հերոս Սասունցի Դավիթը:

Թողարկման օրը` 24 դեկտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Աշխեն (Միլա) Խանձրածյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 24,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 60 000 հ.

Perforation: comb 13 : 13 1/4
120 D. multicoloured. David of Sassoun, the hero of the Armenian cartoon.
24.12.2019Armenian cartoons. “Daredevils from Sassoun” cartoon
Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր. «Սասնա Ծռեր» մուլտֆիլմ
1137 Klb.€10Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր. «Սասնա Ծռեր» մուլտֆիլմ


Size of the Miniature Sheet: 100 x 140 mm.
Miniature Sheet Composition: 10 (2 x 5) stamps
Printing run: 6.000
26.12.2019New Year and Christmas
Ամանոր և Սուրբ Ծնունդ
1138€1.91211Ամանոր և Սուրբ Ծնունդ

2019 թվականի դեկտեմբերի 26-ին շրջանառության մեջ են դրվում «Ամանոր և Սուրբ Ծնունդ» թեմային նվիրված 1 նամականիշ:
220 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ձնեմարդ՝ ձնածածկ սարերի խորապատկերին:

Թողարկման օրը` 26 դեկտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Մկրտիչ Չանչանյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 0մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 30 000 հ.

Size of the Miniature Sheet: 80 x 170 mm.
Miniature Sheet Composition: 10 (2 x 5) stamps
220 D. multicoloured. Snowman.
26.12.2019New Year and Christmas
Ամանոր և Սուրբ Ծնունդ
1138 Klb.€19Ամանոր և Սուրբ Ծնունդ

Miniature Sheet Composition: 10 (2 x 5) stamps
Printing run: 3.000

26.12.2019Lunar New Year
Լուսնային Նոր տարի
1139€21210Լուսնային Նոր տարի

2019 թվականի դեկտեմբերի 26-ին շրջանառության մեջ են դրվում «Լուսնային Նոր տարի» թեմային նվիրված 1 նամականիշ:
230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է լուսնային օրացույցի 2020 թվականի խորհրդանիշը՝ առնետը:

Թողարկման օրը` 26 դեկտեմբերի 2018թ.
Դիզայնը՝ Մկրտիչ Չանչանյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 30 000 հ.

Perforation: comb 13 1/4 : 13
230 D. multicoloured. Rat.
26.12.2019Lunar New Year
Լուսնային Նոր տարի
1139 Klb.€20Լուսնային Նոր տարի

Size of the Miniature Sheet: 170 x 100 mm.
Miniature Sheet Composition: 10 (5 x 2) stamps
Printing run: 3.000
26.12.2019Means of Transport. Airplane
Տրանսպորտային միջոցներ. Ինքնաթիռ
1140€1.91209Տրանսպորտային միջոցներ. Ինքնաթիռ

2019 թվականի դեկտեմբերի 26-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Տրանսպորտային միջոցներ» թեմային:
220 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ինքնաթիռ՝ Արարատ լեռան խորապատկերին:

Թողարկման օրը` 26 դեկտեմբեր 2019թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 50,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 30 000 հ.

Perforation: comb 14
230 D. multicoloured. Airlpane against the background of the Mount Ararat.
26.12.2019Means of Transport. Airplane
Տրանսպորտային միջոցներ. Ինքնաթիռ
1140 Klb.€19Տրանսպորտային միջոցներ. Ինքնաթիռ

Size of the Miniature Sheet: 120 x 170 mm.
Miniature Sheet Composition: 10 (2 x 5) stamps
Printing run: 3.000