2024 – Armenian Stamps Stamps of Artsakh Հայկական նամականիշեր

DateName of the stampMichel Catalogue №ValueScott Catalogue №ValueStamp and First Day Cover (FDC) PicturesInformation
18.03.202418th Definitive Issue. Armenian Coats of Arms
18-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ
1376-1384$18-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ

2024 թվականի մարտի 18-ին շրջանառության մեջ են դրվում «18-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ» թեմային նվիրված ինը նամականիշ: Նամականիշերի վրա պատկերված է Կիլիկիայի Հայոց թագավորության թագավորական զինանշանը (XIII-XIV դդ.)՝ հայկական նախշի խորապատկերին:

Նամականիշերի վրա նաև պատկերված են «ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆ» և «ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 18 մարտի 2024թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյանի
Հերալդիկ տարրերի գծով խորհրդատու՝ Սամվել Գրիգորյան (Մոնպելյեյի Պոլ Վալերի համալսարանի պատմության դոկտոր, Ավստրիայի գիտությունների ակադեմիայի միջնադարյան հետազոտությունների ինստիտուտ)
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 20,0 x 24,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 20 հ.
Տպաքանակը` 10 - 50 000 հ.
20 - 50 000 հ.
50 - 50 000 հ.
100 - 50 000 հ.
320 - 100 000 հ.
380 - 500 000 հ.
400 - 100 000 հ.
1000 - 50 000 հ.
1600 - 50 000 հ.
18.03.202418th Definitive Issue. Armenian Coats of Arms
18-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ
1376-1384 Klb.$















18-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ

08.05.2024125th Anniversary of Aksel Bakunts
Մեծանուն հայեր. Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակ
1385$Մեծանուն հայեր. Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակ

2024 թվականի մայիսի 8-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակ» թեմային:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա ներկայացված է հայ նկարիչ Փանոս Թերլեմեզյանի կտավը, որը պատկերում է հայ մեծանուն գրող, գրականագետ, թարգմանիչ Ակսել Բակունցը (1899-1937թթ.):

Նամականիշի վրա նաև ներկայացված են Ակսել Բակունցի ստորագրությունը և «ՀԱՅ ԳՐՈՂ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 08 մայիսի 2024թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 8 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ.
08.05.2024125th Anniversary of Aksel Bakunts
Մեծանուն հայեր. Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակ
1385 Klb.$Մեծանուն հայեր. Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակ