| 28.01.2026 | 25th Anniversary of the Accession of the Republic of Armenia to the Council of Europe
Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյակ | 1472 | € | | $ | 
 | Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյակ
2026 թվականի հունվարի 28-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյակ» թեմային:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի ծածանվող դրոշները՝ Եվրոպայի խորհրդի աստղերի խորապատկերին:
Նամականիշի վրա առկա են նաև «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ» և «25 ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 28 հունվարի 2026թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 60,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 8 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. |
| 28.01.2026 | 25th Anniversary of the Accession of the Republic of Armenia to the Council of Europe
Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյակ | 1472 Klb. | € | | $ |  | Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյակ |
| 17.03.2026 | 20th Definitive Issue. Armenian Coats of Arms
20-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ | 1473-1481 | € | | $ | 







 | 20-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ
2026 թվականի մարտի 17-ին շրջանառության մեջ են դրվում «20-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ» թեմային նվիրված ինը նամականիշ: Նամականիշերի վրա պատկերված է Լևոն Ա Կիլիկիայի Հայոց թագավորի զինանշանը (XII-XIII դդ.)՝ հայկական նախշի խորապատկերին:
Նամականիշերի վրա նաև պատկերված են «ԼԵՎՈՆ Ա ԹԱԳԱՎՈՐԻ ԶԻՆԱՆՇԱՆ» և «ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 17 մարտի 2026թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյանի
Հերալդիկ տարրերի գծով խորհրդատու՝ Սամվել Գրիգորյան
(Մոնպելյեյի Պոլ Վալերի համալսարանի պատմության դոկտոր,
Ավստրիայի գիտությունների ակադեմիայի միջնադարյան
հետազոտությունների ինստիտուտ)
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Չափսերը` 20,0 x 24,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 20 հ.
Տպաքանակը` 10 - 50 000 հ.
20 - 50 000 հ.
50 - 50 000 հ.
100 - 50 000 հ.
320 - 100 000 հ.
380 - 500 000 հ.
400 - 100 000 հ.
1000 - 50 000 հ.
1600 - 50 000 հ. |
| 17.03.2026 | 20th Definitive Issue. Armenian Coats of Arms
20-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ | 1473-1481 Klb. | € | | $ | 







 | 20-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ |
| 10.04.2026 | International. EUROPA 2026. 70th Anniversary of the EUROPA stamp
Միջազգային. Եվրոպա 2026. ԵՎՐՈՊԱ նամականիշի 70-ամյակ | 1482 | € | | $ |  | Միջազգային. Եվրոպա 2026. ԵՎՐՈՊԱ նամականիշի 70-ամյակ
2026 թվականի ապրիլի 10-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Միջազգային. Եվրոպա 2026. ԵՎՐՈՊԱ նամականիշի 70-ամյակ» թեմային:
400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը համատեղում է աբստրակտ և խորհրդանշական տարրեր: Անկյունագծային գիծը խորհրդանշում է նամականիշի պերֆորացիան և Եվրոպայի փոստային ծառայությունների համատեղ աշխատանքը յոթ տասնամյակների ընթացքում: Գունային կոմպոզիցիան արտացոլում է եվրոպական երկրների դրոշները և խորհրդանշում անդամ պետությունների միասնության զգացումը:
Նամականիշի մոտիվը հաղթել է ԵՎՐՈՊԱ նամականիշերի 70-ամյակին նվիրված մրցույթում և թողարկվում է «PostEurop»-ի բոլոր անդամ երկրների փոստային օպերատորների կողմից: Այն ներկայացվել է մրցույթին Posti Finland-ի կողմից, իսկ ձևավորվել է ֆին նկարիչ Կլաուս Վելպը։
Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում: «EUROPA» նամականիշերը միտված են զարգացնելու Եվրոպայի փոստային օպերատորների միջև համագործակցությունը:
Թողարկման օրը` 10 ապրիլի 2026թ.
Նկարը և դիզայնը՝ Կլաուս Վելպի (Posti Ltd, Ֆինլանդիա)
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի («Հայփոստ» ՓԲԸ, Հայաստան)
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Չափսերը` 30,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 15 000 հ. |
| 10.04.2026 | International. EUROPA 2026. 70th Anniversary of the EUROPA stamp
Միջազգային. Եվրոպա 2026. ԵՎՐՈՊԱ նամականիշի 70-ամյակ | 1482 Klb. | € | | $ |  | Միջազգային. Եվրոպա 2026. ԵՎՐՈՊԱ նամականիշի 70-ամյակ |
| 16.04.2026 | Armenian Heritage. Meghri-CIS Cultural Capital
Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք | 1483 | € | | $ | 
 | Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
2026 թվականի ապրիլի 16-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» լոգոտիպը, իսկ նամականիշի ներքևի հատվածում առկա է «ՄԵՂՐԻՆ՝ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» գրառումը՝ անգլերեն լեզվով:
ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշմամբ՝ Մեղրին հռչակվել է 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:
Թողարկման օրը` 16 ապրիլի 2026թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. |
| 16.04.2026 | Armenian Heritage. Meghri-CIS Cultural Capital
Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք | 1483 Klb. | € | | $ |  | Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք |
| 18.04.2026 | Sport. XXV Winter Olympic Games
Սպորտ. XXV Ձմեռային Օլիմպիական խաղեր | 1484 | € | | $ | 
 | Սպորտ. XXV Ձմեռային Օլիմպիական խաղեր
2026 թվականի ապրիլի 18-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. XXV Ձմեռային Օլիմպիական խաղեր» թեմային:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է դահուկային ակնոց, Օլիմպիական օղակներ և ձյունածածկ լեռներ:
Նամականիշի վրա առկա է նաև «XXV ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 18 ապրիլի 2026թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. |
| 18.04.2026 | Sport. XXV Winter Olympic Games
Սպորտ. XXV Ձմեռային Օլիմպիական խաղեր | 1484 Klb. | € | | $ |  | Սպորտ. XXV Ձմեռային Օլիմպիական խաղեր |
| 22.04.2026 | Armenian Films
Հայկական ֆիլմեր | 1485 (Block144) | € | | $ |  | Հայկական ֆիլմեր
2026 թվականի ապրիլի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային:
800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է դրվագ «Բարև, ես եմ» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Ֆրունզե Դովլաթյան), որը նկարահանվել է 1965 թվականին: Նամականիշի վրա նաև պատկերված է «ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 22 ապրիլի 2026թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ
Տպաքանակը՝ 10 000 հ. |
| 27.04.2026 | Children’s Philately. Armenian Cartoons
Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր | 1486 | € | | $ | 
 | Children’s Philately. Armenian Cartoons
On April 27th, 2026, one postage stamp dedicated to the theme “Children’s Philately. Armenian Cartoons” has been put into circulation.
The postage stamp with the nominal value of 320 AMD depicts an episode from the Armenian cartoon “…And every evening” (director - Alexander Andranikyan), which was screened in 1987.
The bottom part of the postage stamp depicts the inscription “…AND EVERY EVENING” in Armenian and English languages.
Date of issue: April 27, 2026
Designer: David Dovlatyan
Printing house: bpost Philately & Stamps Printing, Belgium
Size: 40,0 x 30,0 mm
Stamps per sheet: 10 pcs
Print run: 10 000 pcs |
| 27.04.2026 | Children’s Philately. Armenian Cartoons
Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր | 1486 Klb. | € | | $ | | Children’s Philately. Armenian Cartoons |
| 28.04.2026 | Armenian Heritage. Armenian Miniature Art
Հայկական ժառանգություն. Հայկական մանրանկարչական արվեստ | 1487-1490Zd | € | | $ | 
 | Հայկական ժառանգություն. Հայկական մանրանկարչական արվեստ
2026 թվականի ապրիլի 28-ին շրջանառության մեջ են դրվում չորս նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Հայկական մանրանկարչական արվեստ» թեմային:
320 ՀՀ դրամ և 380 ՀՀ դրամ անվանական արժեքներով նամականիշերի վրա ներկայացված են լուսանցազարդ պատկերներ (Ժողովածու, 1712 թ., Նոր Ջուղա, գրիչ՝ Եսայի Էջմիածինցի):
500 ՀՀ դրամ և 560 ՀՀ դրամ անվանական արժեքներով նամականիշերի վրա պատկերված են «Կապնդեղ» և «Կաթնբեկ» բույսերի պատկերները (Դեղաբուսակ, XVIII դար):
Թողարկման օրը` 28 ապրիլի 2026թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 25,5 x 43,0; 40,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 8 հ. (2 x 4)
Տպաքանակը՝ 10 000 հ. x 4 |
| 28.04.2026 | Armenian Heritage. Armenian Miniature Art
Հայկական ժառանգություն. Հայկական մանրանկարչական արվեստ | 1487-1490Zd Klb. | € | | $ | 
 | Հայկական ժառանգություն. Հայկական մանրանկարչական արվեստ |
| 04.05.2026 | The 8th European Political Community Summit in Yerevan
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում | 1491 | € | | $ | 
 | Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում
2026 թվականի մայիսի 4-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում» թեմային:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված տարբերանշանը:
Նամականիշի ներքևի հատվածում հայերենով առկա է «ԵՔՀ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ 04.05.2026 ԵՐԵՎԱՆ» գրառումը:
Եվրոպական քաղաքական համայնքը (ԵՔՀ) համախմբում է եվրոպական երկրների ղեկավարներին` միասնության և ընդհանուր նպատակների շուրջ: Այն հանդիսանում է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քաղաքական երկխոսության և համագործակցության հարթակ՝ հնարավորություն տալով եվրոպական երկրների ղեկավարներին ներգրավվելու, տեսակետներ փոխանակելու և խորացնելու գործընկերությունը, միաժամանակ նպաստելով եվրոպական մայրցամաքի անվտանգության, կայունության և բարեկեցության ամրապնդմանը։
Թողարկման օրը` 04 մայիսի 2026թ.
Դիզայնը՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Չափսերը` 40,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 8 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. |
| 04.05.2026 | The 8th European Political Community Summit in Yerevan
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում | 1491 Klb. | € | | $ |  | Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում |
| 07.05.2026 | Prominent Armenians. 100th Anniversary of Metaksya Simonyan
Մեծանուն հայեր. Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ | 1492 | € | | $ | 
 | Մեծանուն հայեր. Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ
2026 թվականի մայիսի 7-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մետաքսյա Սիմոնյանը (1926-1987թթ.): Նամականիշի աջ հատվածում պատկերված են Մետաքսյա Սիմոնյանի մարմնավորած կերպարներից մի քանիսը:
Նամականիշի վրա առկա են նաև «ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ» և «ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 07 մայիսի 2026թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. |
| 07.05.2026 | Prominent Armenians. 100th Anniversary of Metaksya Simonyan
Մեծանուն հայեր. Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ | 1492 Klb. | € | | $ |  | Մեծանուն հայեր. Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ |