| 05.03.2025 | 19th Definitive Issue. Armenian Coats of Arms
19-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ | 1430-1438 | € | | $ | 







 | 19-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ
2025 թվականի մարտի 5-ին շրջանառության մեջ են դրվում «19-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ» թեմային նվիրված ինը նամականիշ: Նամականիշերի վրա պատկերված է Լևոն Ե Կիլիկիայի Հայոց թագավորի զինանշանը (XIV դ.)՝ հայկական նախշի խորապատկերին:
Նամականիշերի վրա նաև պատկերված են «ԼԵՎՈՆ Ե ԹԱԳԱՎՈՐԻ ԶԻՆԱՆՇԱՆ» և «ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 05 մարտի 2025թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյանի
Հերալդիկ տարրերի գծով խորհրդատու՝ Սամվել Գրիգորյան (Մոնպելյեյի Պոլ Վալերի համալսարանի պատմության դոկտոր, Ավստրիայի գիտությունների ակադեմիայի միջնադարյան հետազոտությունների ինստիտուտ)
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 20,0 x 24,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 20 հ.
Տպաքանակը` 10 - 50 000 հ.
20 - 50 000 հ.
50 - 50 000 հ.
100 - 50 000 հ.
320 - 100 000 հ.
380 - 500 000 հ.
400 - 100 000 հ.
1000 - 50 000 հ.
1600 - 50 000 հ. |
| 05.03.2025 | 19th Definitive Issue. Armenian Coats of Arms
19-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ | 1430-1438 Klb. | € | | $ | 







 | 19-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ |
| 09.04.2025 | 200th Anniversary of Nubar Nubarian (Nubar Pasha)
Աշխարհահռչակ հայեր. Նուբար Նուբարյանի (Նուբար Փաշա) ծննդյան 200-ամյակ | 1439 | € | | $ |  | Աշխարհահռչակ հայեր. Նուբար Նուբարյանի (Նուբար Փաշա) ծննդյան 200-ամյակ
2025 թվականի ապրիլի 09-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Նուբար Նուբարյանի (Նուբար Փաշա) ծննդյան 200-ամյակ» թեմային:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է եգիպտահայ ականավոր քաղաքական գործիչ, Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար Նուբարյանը (Նուբար Փաշա) (1825-1899թթ.)` Կահիրե քաղաքի խորապատկերին:
Նամականիշի վրա նաև առկա են «200 ԱՄՅԱԿ», «ՆՈՒԲԱՐ ՆՈՒԲԱՐՅԱՆ (ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱ)» և «ԵԳԻՊՏՈՍԻ ԱՌԱՋԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Նուբար Նուբարյանը զբաղեցրել է Եգիպտոսի վարչապետի պաշտոնը երեք անգամ՝ 1978-1879թթ., 1884-1888թթ. և 1894-1895թթ.:
Թողարկման օրը` 09 ապրիլի 2025թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. |
| 09.04.2025 | 200th Anniversary of Nubar Nubarian (Nubar Pasha)
Աշխարհահռչակ հայեր. Նուբար Նուբարյանի (Նուբար Փաշա) ծննդյան 200-ամյակ | 1439 Klb. | € | | $ |  | Աշխարհահռչակ հայեր. Նուբար Նուբարյանի (Նուբար Փաշա) ծննդյան 200-ամյակ |
| 22.04.2025 | Armenian Films. 100th anniversary of the feature film “Namus”
Հայկական ֆիլմեր. «Նամուս» գեղարվեստական ֆիլմի նկարահանման 100-ամյակ | 1440 | € | | $ | 
 | Հայկական ֆիլմեր. «Նամուս» գեղարվեստական ֆիլմի նկարահանման 100-ամյակ
2025 թվականի ապրիլի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր. «Նամուս» գեղարվեստական ֆիլմի նկարահանման 100-ամյակ» թեմային:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Նամուս» առաջին հայկական գեղարվեստական ֆիլմի (ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Համո Բեկնազարյան) պաստառը: Ֆիլմը նկարահանվել է 1925 թվականին մեծանուն հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի հիման վրա:
Նամականիշի վրա նաև տեղադրված են «ՆԱՄՈՒՍ», «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ» և «100 ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 22 ապրիլի 2025թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. |
| 22.04.2025 | Armenian Films. 100th anniversary of the feature film “Namus”
Հայկական ֆիլմեր. «Նամուս» գեղարվեստական ֆիլմի նկարահանման 100-ամյակ | 1440 Klb. | € | | $ |  | Հայկական ֆիլմեր. «Նամուս» գեղարվեստական ֆիլմի նկարահանման 100-ամյակ |
| 25.04.2025 | Children’s Philately. Armenian Cartoons
Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր | 1441 | € | | $ | 
 | Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր
2025 թվականի ապրիլի 25-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է դրվագ «Կախարդական լավաշ» հայկական մուլտֆիլմից (ռեժիսորներ՝ Ստեփան Անդրանիկյան, Նելլի Աթաջանյան), որը նկարահանվել է 1973 թվականին:
Նամականիշի ներքևի հատվածում տեղադրված է «ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԼԱՎԱՇ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 25 ապրիլի 2025թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. |
| 25.04.2025 | Children’s Philately. Armenian Cartoons
Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր | 1441 Klb. | € | | $ |  | Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր
|
| 28.04.2025 | 100th Anniversary of Levon Manaseryan
Մեծանուն հայեր. Լևոն Մանասերյանի ծննդյան 100-ամյակ | 1442-1443 | € | | $ | 

 | Մեծանուն հայեր. Լևոն Մանասերյանի ծննդյան 100-ամյակ
2025 թվականի ապրիլի 28-ին շրջանառության մեջ են դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Լևոն Մանասերյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Մանասերյանը (1925-2019թթ.)` իր արվեստանոցի խորապատկերին, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է իր «Իմ ժողովուրդը» նկարաշարքի վիմագրությունը:
Նամականիշերի վրա նաև առկա են «ԼԵՎՈՆ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ» և «ՀԱՅ ՆԿԱՐԻՉ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 28 ապրիլի 2025թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. x 2 |
| 28.04.2025 | 100th Anniversary of Levon Manaseryan
Մեծանուն հայեր. Լևոն Մանասերյանի ծննդյան 100-ամյակ | 1442-1443 Klb. | € | | $ | 
 | Մեծանուն հայեր. Լևոն Մանասերյանի ծննդյան 100-ամյակ
|
| 29.04.2025 | Europa 2025. National Archaeological Discoveries
Միջազգային. Եվրոպա 2025. Ազգային հնագիտական հայտնագործություններ | 1444 | € | | $ | 
 | Միջազգային. Եվրոպա 2025. Ազգային հնագիտական հայտնագործություններ
2025 թվականի ապրիլի 29-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Միջազգային. Եվրոպա 2025. Ազգային հնագիտական հայտնագործություններ» թեմային:
400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հեղման անոթ (մ.թ.ա. XIX-XVIII դդ.) հայտնաբերված Քարաշամբի դամբարանադաշտի պեղումներից։ Անոթը օգտագործվել է գինու հեղման համար՝ ծիսական արարողությունների ընթացքում։
Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում: «EUROPA» նամականիշերը միտված են զարգացնելու Եվրոպայի փոստային օպերատորների միջև համագործակցությունը:
Թողարկման օրը` 29 ապրիլի 2025թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 15 000 հ. |
| 29.04.2025 | Europa 2025. National Archaeological Discoveries
Միջազգային. Եվրոպա 2025. Ազգային հնագիտական հայտնագործություններ | 1444 Klb. | € | | $ |  | Միջազգային. Եվրոպա 2025. Ազգային հնագիտական հայտնագործություններ |
| 30.04.2025 | Prominent Armenians. 125th anniversary of Mark Grigorian
Մեծանուն հայեր. Մարկ Գրիգորյանի ծննդյան 125-ամյակ | 1445 (Block138) | € | | $ | 
 |
Մեծանուն հայեր. Մարկ Գրիգորյանի ծննդյան 125-ամյակ
2025 թվականի ապրիլի 30-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Մարկ Գրիգորյանի ծննդյան 125-ամյակ» թեմային:
500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը (1900-1978թթ):
Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված են Մարկ Գրիգորյանի հեղինակած աշխատանքներից մի քանիսը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շենքը:
Գեղաթերթիկի վրա նաև առկա են «125 ԱՄՅԱԿ» և «ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 30 ապրիլի 2025թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 30,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 80,0 x 65,0 մմ
Տպաքանակը՝ 10 000 հ. |
| 26.05.2025 | Yerevan Dialogue 2025
Երևանյան երկխոսություն 2025 | 1446 (Block139) | € | | $ | 
 | Երևանյան երկխոսություն 2025
2025 թվականի մայիսի 26-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Երևանյան երկխոսություն 2025» թեմային:
950 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի նախագծով կառուցված հուշարձանի վերնամասը, որը նմանեցված է ուրարտական ժամանակշրջանին բնորոշ աշտարակներին, իսկ կենտրոնում գտվում է կենաց ծառ խորհրդանշող սոսու տերևը (ծառը): Նամականիշի վրա նաև պատկերված է Երևանյան երկխոսության լոգոտիպը և «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Գեղաթերթիկի վրա պատկերված են Երևան քաղաքի խորհրդանիշերից մի քանիսը՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շենքը, «Մայր Հայաստան» արձանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Սասունցի Դավթի արձանը:
Գեղաթերթիկի ներքևի հատվածում նշված է «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
«Երևանյան երկխոսություն»-ը միջազգային համաժողով է, որն ամեն տարի Երևանում է հյուրընկալում բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների ամբողջ աշխարհից՝ ծավալելու թեմատիկ տարբեր ուղղություններով քննարկումներ:
Թողարկման օրը` 26 մայիսի 2025թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 25,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 70,0 x 90,0 մմ
Տպաքանակը՝ 15 000 հ. |
| 10.06.2025 | Prominent Armenians. 200th Anniversary of Arsen (Vichen) Aydynian
Մեծանուն հայեր. Արսեն (Վիչեն) Այտընյանի ծննդյան 200-ամյակ | 1447 | € | | $ |  | Մեծանուն հայեր. Արսեն (Վիչեն) Այտընյանի ծննդյան 200-ամյակ
2025 թվականի հունիսի 10-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Արսեն (Վիչեն) Այտընյանի ծննդյան 200-ամյակ» թեմային:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ ականավոր բանասեր, լեզվաբան, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, աբբահայր Արսեն Այտընյանը (1825-1902թթ.):
Նամականիշի վրա նաև առկա է «ՀԱՅՐ ԱՐՍԵՆ ԱՅՏԸՆՅԱՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 10 հունիսի 2025թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. |
| 10.06.2025 | Prominent Armenians. 200th Anniversary of Arsen (Vichen) Aydynian
Մեծանուն հայեր. Արսեն (Վիչեն) Այտընյանի ծննդյան 200-ամյակ | 1447 Klb. | € | | $ |  | Մեծանուն հայեր. Արսեն (Վիչեն) Այտընյանի ծննդյան 200-ամյակ |
| 13.06.2025 | Armenian Traditional Cuisine
Հայկական ավանդական խոհանոց | 1448 | € | | $ | 
 | Հայկական ավանդական խոհանոց
2025 թվականի հունիսի 13-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հայկական ավանդական խոհանոց» թեմային:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է թթու լավաշը:
Թթու լավաշը հայկական ավանդական խոհանոցի անբաժան մասն է: Այն պատրաստում են տարբեր մրգերից՝ սալորից, խնձորից, դեղձից, ծիրանից և այլն:
Թողարկման օրը` 13 հունիսի 2025թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Չափսերը` 30,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 15 000 հ. |
| 13.06.2025 | Armenian Traditional Cuisine
Հայկական ավանդական խոհանոց | 1448 Klb. | € | | $ |  | Հայկական ավանդական խոհանոց |
| 17.06.2025 | 80th Anniversary of the Victory in WWII
Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակ | 1449 | € | | $ |  | Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակ
2025 թվականի հունիսի 17-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակ» թեմային:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ Հայրենական մեծ պատերազմի հայ մարտիկներին» կտավը (1945թ.):
Նամականիշի վրա նաև տեղադրված են «ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿ» և «ԾԱՂԻԿՆԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 17 հունիսի 2025թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 26,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 4 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. |
| 17.06.2025 | 80th Anniversary of the Victory in WWII
Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակ | 1449 Klb. | € | | $ |  | Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակ |
| 30.06.2025 | World Famous Armenians: 100th Anniversary of Gerard Cafesjian
Աշխարհահռչակ հայեր. Ջերարդ Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակ | 1450 (Block140) | € | | $ | 
 | Աշխարհահռչակ հայեր. Ջերարդ Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակ
2025 թվականի հունիսի 30-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ջերարդ Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
560 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն ամերիկահայ գործարար, բարերար, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանը (1925-2013թթ):
Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է «Կասկադ» համալիրի (ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան) մի հատված, ինչպես նաև՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում գտնվող քանդակներից մի քանիսը:
Գեղաթերթիկի վրա նաև առկա են «ՋԵՐԱՐԴ ԳԱՖԷՍՃԵԱՆ», «100 ԱՄՅԱԿ» և «ԲԱՐԵՐԱՐ, ԳՈՐԾԱՐԱՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 30 հունիսի 2025թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 30,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 86,0 x 61,0 մմ
Տպաքանակը՝ 15 000 հ. |
| 27.08.2025 | Flora and Fauna. Flora and Fauna of Armenia
Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա | 1451-1454 | € | | $ | 



 | Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա
2025 թվականի օգոստոսի 27-ին շրջանառության մեջ են դրվում չորս նամականիշ՝ նվիրված «Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Ծածան» ձուկը, 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Քարակաքավ» թռչունը, 500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Վարդատերեփուկ մուշկային» ծաղիկը, իսկ 560 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Ոզնասունկ փշոտ» սունկը:
Թողարկման օրը` 27 օգոստոսի 2025թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. x 4 |
| 27.08.2025 | Flora and Fauna. Flora and Fauna of Armenia
Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա | 1451-1454 Klb. | € | | $ | 


 | Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա |
| 27.08.2025 | Flora and Fauna. Flora and Fauna of Armenia
Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա | 1451-1454I | € | | $ |  | Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա |
| 02.09.2025 | Prominent Armenians. 100th Anniversary of Alexander Adjemian
Մեծանուն հայեր. Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակ | 1455 | € | | $ | 
 | Մեծանուն հայեր. Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակ
2025 թվականի սեպտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ ականավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Աճեմյանը (1825-1987թթ.)՝ երաժշտական նոտաների խորապատկերին:
Նամականիշի վրա նաև առկա են «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՃԵՄՅԱՆ» և «ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 02 սեպտեմբերի 2025թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. |
| 02.09.2025 | Prominent Armenians. 100th Anniversary of Alexander Adjemian
Մեծանուն հայեր. Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակ | 1455 Klb. | € | | $ |  | Մեծանուն հայեր. Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակ |
| 05.09.2025 | Prominent Armenians. 100th Anniversary of Aghasi Ayvazyan
| 1456 | € | | $ | 
 | Prominent Armenians. 100th Anniversary of Aghasi Ayvazyan
On September 5th, 2025, one postage stamp dedicated to the theme “Prominent Armenians. 100th Anniversary of Aghasi Ayvazyan” has been put into circulation.
The postage stamp with the nominal value of 380 AMD depicts the prominent Armenian novelist, playwright, screenwriter, film director, painter, the Honored Art Worker of the Armenian SSR Aghasi Ayvazyan (1925-2007).
The postage stamp also depicts the inscription “AGHASI AYVAZYAN” in Armenian and English languages.
Date of issue: September 05, 2025
Designer: David Dovlatyan
Printing house: bpost Philately & Stamps Printing, Belgium
Size: 30,0 x 40,0 mm
Stamps per sheet: 10 pcs
Print run: 10 000 pcs |
| 05.09.2025 | Prominent Armenians. 100th Anniversary of Aghasi Ayvazyan
| 1456 | € | | $ |  | Prominent Armenians. 100th Anniversary of Aghasi Ayvazyan |
| 19.09.2025 | Dove of Peace
Խաղաղության աղավնի | 1457 | € | | $ |  | Խաղաղության աղավնի
2025 թվականի սեպտեմբերի 19-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Խաղաղության աղավնի» թեմային:
2500 ՀՀ դրամ անվանական արժեքով ասեղնագործ նամականիշի վրա պատկերված է թռչող աղավնի՝ կտուցին խաղաղություն խորհրդանշող ձիթենու ճյուղով։
Փոստային նամականիշն ունի յուրահատուկ ձևաչափ. այն ամբողջությամբ ասեղնագործ է, իսկ նամականիշի հետևի մասն ինքնասոսնձվող է: Ասեղնագործության եզրը նմանակում է նամականիշի պերֆորացիային:
«Խաղաղության աղավնի» թեմային նվիրված նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի («ՓոստԵվրոպա») կողմից նախաձեռնված միջազգային նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացվում է խաղաղության արժեքը խթանելու և իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Այն համախմբել է «ՓոստԵվրոպա» ասոցիացիայի անդամ մի շարք երկրների, Համաշխարհային փոստա-յին միությանը (ՀՓՄ), Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) և ավստրիական Hämmerle & Vogel տեքստիլ ընկերությանը։
Թողարկման օրը` 19 սեպտեմբերի 2025թ.
Դիզայնը՝ Իռես Հեմեռլեի, Ավստրիա
Արտադրողը` Hämmerle & Vogel, Ավստրիա
Չափսերը` 50,0 x 43,0 մմ
Տպաքանակը՝ 5 000 հ. |
| 29.09.2025 | Prominent Armenians. 100th Anniversary of Henrik Malyan
Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ | 1458 (Block141) | € | | $ | 
 | Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակՄեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ
2025 թվականի սեպտեմբերի 29-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն հայ կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանը (1925-1988թթ):
Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է լուսանկար նկարահանման հրապարակից: Գեղաթերթիկի վրա առկա է նաև «ՀԱՅ ԿԻՆՈՐԵԺԻՍՈՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև՝ ոճավորված «100» գրվածքը, որը խորհրդանշում է Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը:
Թողարկման օրը` 29 սեպտեմբերի 2025թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Նամականիշի չափսերը` 30,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 75,0 x 53,0 մմ
Տպաքանակը՝ 15 000 հ. |
| 11.11.2025 | Prominent Armenians. 150th Anniversary of Avetik Isahakyan
Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը | 1459 | € | | $ | 
 | Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը
2025 թվականի նոյեմբերի 11-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը» թեմային:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ, հրապարակախոս Ավետիք Իսահակյանը (1875-1957թթ.):
Նամականիշի վրա առկա են նաև «ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ», «150 ԱՄՅԱԿ» և «ՀԱՅ ԳՐՈՂ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Ավետիք Իսահակյանը բազմաժանր գրող է․ գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, առակներ ու հրապարակախոսական հոդվածներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, դրանց հիման վրա գրվել են երգեր, սիմֆոնիաներ, այլ երաժշտական գործեր:
Թողարկման օրը` 11 նոյեմբերի 2025թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. |
| 11.11.2025 | Prominent Armenians. 150th Anniversary of Avetik Isahakyan
Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը | 1459 Klb. | € | | $ |  | Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը
|
| 12.11.2025 | Prominent Armenians. 100th Anniversary of Ofelya Hambardzumyan
Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ | 1460 | € | | $ | 
 | Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ
2025 թվականի նոյեմբերի 12-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը (1925-2016թթ.):
Նամականիշի վրա առկա են նաև «ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ» և «ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 12 նոյեմբերի 2025թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ |
| 12.11.2025 | Prominent Armenians. 100th Anniversary of Ofelya Hambardzumyan
Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ | 1460 Klb. | € | | $ |  | Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ |
| 28.11.2025 | UNESCO Representative List of Intangible Cultural Heritage of Humanity. Tradition of Blacksmithing in Gyumri
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ | 1461 | € | | $ | 
 | ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ
2025 թվականի նոյեմբերի 28-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ» թեմային:
500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են աշխատող դարբիններ և մուրճի ու շիկացած մետաղի հպումից առաջացող կայծերը։ Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Գյումրու դարբնության ավանդույթը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Նամականիշի վրա նաև առկա է «ԳՅՈՒՄՐՈՒ ԴԱՐԲՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ իր լիարժեք արտահայտումը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում:
Թողարկման օրը` 28 նոյեմբերի 2025թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ. |
| 28.11.2025 | UNESCO Representative List of Intangible Cultural Heritage of Humanity. Tradition of Blacksmithing in Gyumri
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ | 1461 Klb. | € | | $ |  | ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ |